տուն Լուրեր Իրանը մտադիր չէ միջուկային զենք ունենալ

Իրանը մտադիր չէ միջուկային զենք ունենալ

125
0

Iran-Nuclear-ProgramԻրանը չի փորձում տիրանալ միջուկային զենքի։ Այս մասին Ժնեւում զինաթափման թեմայով ընթացող համաժողովի ընթացքում հայտարարել է ՄԱԿ–ում Իրանի ներկայացուցիչ Նասերեդին Հեյդարին։ «Մենք չենք համարում, որ միջուկային զենքը կօգնի մեզ ապահովել անվտանգությունը, այդ պատճառով Իրանը այս պահի դրությամբ հետեւում է միջուկային զինաթափման իր միջազգային պարտավորություններին»։

Մինչդեռ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ Իրանի կողմից անցկացված փորձարկումները «անկասկած» խախտում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձեւը։ «Առնվազն 500 կիլոգրամ քաշ եւ 300 կիլոմետր շառավիղով հեռահարություն ունեցող բալիստիկ հրթիռը, ըստ սահմանման, կարող է լինել միջուկային զենքի կրող»։

ԱՄՆ–ի ներկայացուցիչը հորդորել է աշխարհի բոլոր երկրներին՝ հաժարվել Իրանին փոխանցել բալիստիկ հրթիռների փորձարկմանը նպաստող տեխնիկական տեղեկատվություն։