տուն Լուրեր Իրանը մոտ 100 ռազմախորհրդատու և հրահանգիչ է ուղարկել Սիրիա և Իրաք

Իրանը մոտ 100 ռազմախորհրդատու և հրահանգիչ է ուղարկել Սիրիա և Իրաք

113
0

iran-_flag_tehran_030415

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և սպայական կազմի պատրաստման համալսարանի ղեկավար Հուսեյն Մուրտեզա Սաֆարին հայտարարել է, որ իրանցի 100 ռազմական խորհրդատու և հրահանգիչ է ուղարկվել Սիրիա և Իրաք, տեղեկացնում է Ռիա Նովոստին` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

«Անցած մեկ տարվա ընթացքում մեր մոտ 100 հրամանատարներ և հրահանգիչներ երկու ամսվա ծառայության են մեկնել այդ երկրներ»,- ասել է Սաֆարին` հավելելով, որ նրանց մի մասը վերադարձել է Իրան, մի մասն էլ շարունակում է ծառայությունը Սիրիայում և Իրաքում:

Նշվում է, որ Իրանը ահաբեկչության սպառնալիքի տարածման դեպքում կմեծացնի իր զինծառայողների ներկայությունը Սիրիայում և Իրաքում: