տուն Քաղաքական Միջազգային Իրանը միջազգային ուժերի հետ չի համագործակցել իսլամիստների դեմ պայքարում․ Իրանի ԱԳՆ

Իրանը միջազգային ուժերի հետ չի համագործակցել իսլամիստների դեմ պայքարում․ Իրանի ԱԳՆ

72
0

357355_Foreign-Ministry-Afkham

Իրանը չի մասնակցում Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Մարզիյե Աֆկամը։

Ինչպես նշում է «Մեհր» գործակալությունը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ արտգործնախարարության պաշտոնյան  հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե Իրանի օդուժը ռմբակոծել է իսլամիստների դիրքերը։

«Իսլամիստների դեմ Թեհրանի քաղաքականությունը չի փոխվել։ Մենք օգնում ենք Իրաքին՝ ԻՊ-ի դեմ պայքարում մեր խորհուրդներով։ Այն տեղեկությունները, թե իրանցիները համագործակցել են միջազգային ուժերի հետ ԻՊ-ի դեմ պայքարում՝ ո՛չ հավաստի է, ո՛չ ճշգրիտ», — ասել է Աֆկամը։