տուն Քաղաքական Միջազգային Իրանը Մեքքայի ողբերգության պատճառ է համարել անվտանգության ոլորտում սխալ հաշվարկը

Իրանը Մեքքայի ողբերգության պատճառ է համարել անվտանգության ոլորտում սխալ հաշվարկը

88
0

88Սաուդյան Արաբիայի իշխանությունները անվտանգության ոլորտում սխալ հաշվարկներ են կատարել, ինչը հանգեցրել է հաջ կատարող ուխտավորների շրջանում մեծ թվով զոհերի։ Նման կարծիք է հայտնել Իրանում հաջի կազմակերպիչ Սայիդ Օհադին։

Նրա խոսքով՝ անհայտ պատճառներով փակված է եղել անցումը դեպի այն տեղը, որտեղ ուխտավորները կատարում են շեյթանին քարկոծելու ծեսը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Դա հանգեցրել է այդ ողբերգությանը»,- հայտարարել է Օհադին ազգային հեռուստատեսությամբ։