Իրանը երկարաժամկետ հեռանկարում պատրաստվում է կառուցել 20 գիգավատ ընդհանուր հզորությամբ 20 ռեակտոր:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ն, այս մասին Bloomberg-ին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին:
Ներկայում Թեհրանը բանակցություններ է վարում Չինաստանի հետ 10 մեգավատանոց երկու ռեակտոների ձեռքբերման վերաբերյալ, ասել է նա մինչ գործարքի պայմանները համաձայնեցնելու համար Պեկին մեկնելը:
Սալեհիի խոսքով` Իրանը պատրաստ է ռեակտորների շինարարության համար արտասահմանյան, այդ թվում` ֆրանսիական ընկերությունների հետ մինչև 50 տարի ժամկետով համաձայնությունների կնքմանը: Խոսքը ֆրանսիական Areva SA կոնցեռնի մասին է: Թեհրանում ցանկանում են անցնել ավելի փոքր չափերի ռեակտորների կիրառմանը, որպեսզի դրանց հովացման համար ավելի քիչ ջուր օգտագործեն:
Սալեհին հաստատել է, որ ՌԴ-ն կառուցելու է մեկական գիգավատ հզորությամբ ևս երկու էներգաբլոկ Բուշերի ԱԷԿ-ում, և հավելել, որ 4-5 ամսում կորորշվեն Իրանի կառավարության կամ ՌԴ-ի կողմից ֆիանսավորման հարցերը:
Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունն 1974թ. սկսել գերմանական Kraftwerk Union A.G. (Siemens/KWU) կոնցեռնը: 1995-ի հունվարին, ՌԴ-ի և Իրանի միջև համաձակնագրի հիման վրա գործարք է կնքվել ՎՎԷՌ-1000 ռեակտորով Բուշերի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունն ավարտելու մասին: 2014-ի նոյեմբերին Ռուսաստանն ու Իրանն ստորագրել են միջկառավարական համաձայնագրի արձանագրություն, որը վերաբերում է Իրանում ԱԷԿ-ի շինարարությանը. խոսքն ընդհանուր առմամբ 4 էներգաբլոկների մասին է, որոնցից 4-ը կտեղակայվեն «Բուշերի» ԱէԿ-ում, ևս նույնքան` այլ հարթակում: Բուշերի առաջին բլոկն արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել:
Այս տավա հունիսին «Ռոսառոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հաղորդել է, որ մոտ ժամանակներս կսկսվի Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկների շինարարությունը: