տուն Քաղաքական Միջազգային Իրանը հանել է Թուրքիա զբոսաշրջային ուղեւորությունների կազմակերպման արգելքը

Իրանը հանել է Թուրքիա զբոսաշրջային ուղեւորությունների կազմակերպման արգելքը

91
0

iran_dan_turkiye_uyarisi_146728_5Իրանը հանել է Թուրքիա զբոսաշրջային ուղեւորությունների կազմակերպման արգելքը, հայտնել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մահամմադ Ջավադ Զարիֆը իր ղեկավարած պատվիրակությամբ պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդպել էր իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Ղասեմիի խոսքով՝  կողմերը մի շարք ուղղություններով կառուցողական եւ մանրամասն բանակցություններ են վարել, այդ թվում՝ բարձրացրել են երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

«Ուշադրություն դարձնելով Իրանից Թուրքիա զբոսաշրջային ուղեւորությունների վերականգնմանը վերաբերող թուրքական կողմի հարցմանը եւ դրանում Թուրքիայի շահագրգռվածությանը….Իրանը չեղարկում է դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեւորությունների արգելքը՝ հաշվի առնելով անհրաժեշտ բոլոր պարտավորությունները, որոնք դրվում են թուրքական կողմի վրա…»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղասեմին:

Իրանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կասեցրել էր հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո: