Իրանի երկաթուղու գործադիր տնօրեն Մոհսեն Փուրշիդ Աղային փետրվարի 15-ին հայտարարել Է Մետաքսի մեծ ճանապարհի վերստեղծման ծրագրի շրջանակներում Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ երկաթուղային հաղորդակցություն ապահովելու Իսլամական Հանրապետության նպատակադրվածության մասին:
Այդ մասին ասված Է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Մեր կողմից մշակված պլանի համաձայն՝ մենք ջանքեր ենք գործադրելու դեպի Եվրոպա Մետաքսի մեծ ճանապարհի երկաթուղային հաղորդակցությունն անցկացնել այնպես, որ Շանհայում սկսվող ճանապարհը, անցնելով Իրանի տարածքով, միանա Եվրոպայի հետ»,-ասել Է Աղային:
Այս հայտարարությունն ընկերության ղեկավարն արել Է Չինաստանից առաջին բեռնատար գնացքի՝ Իրան ժամանելու կապակցությամբ:
«Չինաստանից մեկնած գնացքը Թեհրան Է ժամանել 14 օրից Էլ պակաս ժամանակում, ինչն աննախադեպ հաջողություն Է: Շարժակազմն օրական հաղթահարել Է միջին հաշվով 700 կիլոմետր՝ ավելի արագ, քան բեռնատար ավտոմեքենաները՝ մայրուղիներով: Միեւնույն ժամանակ ծովային բեռնափոխադրումների համեմատությամբ մենք տնտեսել ենք 30 օր»,-հայտնել Է Աղային:
Նա նշել Է, որ Իրանը պատրաստվում Է 2016-2017 թվականներին ապրանքների երկաթուղային տարանցումն ավելացնել մինչեւ չորս միլիոն տոննա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: