տուն Լուրեր Իրանը դատի է տալիս ԱՄՆ-ին` պահանջելով իր 2 մլրդ դոլարը

Իրանը դատի է տալիս ԱՄՆ-ին` պահանջելով իր 2 մլրդ դոլարը

84
0

ssha-iran

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի դեմ հայց հարուցել Միջազգային քրեական դատարանում, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը: Բանն այն է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Իրանին վերադարձնել պատժամիջոցների հետևանքով սառեցված 2 միլիարդ դոլարը:

ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ` իրանական սառեցված ակտիվներն ուղղվել են որպես փոխհատուցում  ամերիկյան  այն ընտանիքներին, որոնց ազգականները զոհվել են 1983թ. Բեյրութի պայթյունների և այլ ահաբեկչությունների հետևանքով:

Թեհրանն ամերիկյան դատարանի որոշումը բնութագրում է որպես «գողություն»: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դեռևս 1984թ. Իրանին ներառել է միջազգային ահաբեկչություններ հովանավորող պետությունների ցուցակում: