2016 թ. սկզբից Իրանից Թուրքիա գազի արտահանումը կազմել է 518 մլն խմ, ինչը 8,8%-ով գերազանցում է 2015 թ. ցուցանիշը` հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նման արդյունքի հաջողվել է հասնել Հարավային Պարս հանքավայրից գազի արդյունահանման ծավալների ավելացման, ինչպես նաև մեծ ծավալով բնական գազ արտահանելու Իրանի ղեկավարության հնարավորության շնորհիվ:
Այդպիսով՝ Իրանը դարձել է Թուրքիայում գազի երկրորդ մատակարարը՝ առաջ անցնելով Ադրբեջանից և զիջելով Ռուսաստանին: