Իրանը չի հրաժարվում Հայաստանի հետ երկաթգծի շինարարության նախագծից: Այդ մասին փետրվարի 24-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Հունվարի 20-ին Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել էր Իրան, որտեղ իրանցի գործընկերների հետ հուշագիր է ստորագրել երկու երկրի միջեւ երկաթուղային միակցում ստեղծելու մասին:
«Չեմ կարծում, թե Իրանի նման հզոր, իսկ հիմա նաեւ պատժամիջոցներից ազատ պետությունը կարող է հուշագիր ստորագրել, որից մեկ ամիս անց կհրաժարվի: Այդ հարցը եւ Իրանի, եւ Հայաստանի օրակարգում է», — հայտնել է Զախարյանը: