տուն Քաղաքական Միջազգային Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ ռասիզմին

Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ ռասիզմին

86
0

v2-Marzieh-Afkham

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին կոչ են արել վերջ տալ ռասիզմին ու խտրականությանը: Այս մասին գրում է The Independent-ը:

Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզեհ Աֆհամը հայտարարել է, որ ԱՄՆ-ը առաջնորդվում է երկակի ստանդարտներով և պետք է սկզբից իրեն նայի:

«ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է քննադատել այլ երկրներին, ինչպես նաև սեփական նպատակների համար օգտագործել մարդու իրավունքներն ու երկակի ստանդարտների չափանիշները, մինչդեռ սեփական երկրում նման իրադարձություններ են տեղի ունենում», — նշել է Աֆհամը:

Իրանցի պաշտոնյան նկատի է ունեցել ԱՄՆ-ի Միսուրի և Նյու Յորք նահանգներում տեղի ունեցած դեպքերը, որոնք ռասայական ենթատեքստ ունեն: