տուն Քաղաքական Միջազգային Իրանցի հայտնի ֆուտբոլիստներին արգելել են լքել պետության տարածքը

Իրանցի հայտնի ֆուտբոլիստներին արգելել են լքել պետության տարածքը

86
0

Iran_National_Football_Team

Իրանում 144 ֆուտբոլիստների արգելվել է լքել պետության տարածքը: Այս մասին հայտարարել է Իրանի սահմանադրության 90-րդ հոդվածի կատարման խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Համիդ Ռեզային: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

Նրա խոսքերով՝ ֆուտբոլիստներին արգելվել է ելքը՝ հարկային պարտքերի պատճառով: Ըստ խորհրդարանականի՝ վեց հայտնի ֆուտբոլիստներ պետությանը պարտք են 48 մլն դոլար: Ռեզային շեշտել է, որ նախկինում պետությունը խիստ չէր վերաբերում ֆուտբոլիստներին, սակայն հիմա այդ քաղաքականությունը փոխվել է: