Իրանցի դերասանուհի Թարանե Ալիդուստին, ով նկարահանվել է «Օսկարին» հավակնող ֆիլմերից մեկում, հայտարարել է, որ չի մասնակցի մրցանակաբաշխությանը` ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի, ով պատրաստվում է արգելել մուտքի արտոնագրի տրամադրումը մի շարք երկրների մահմեդական բնակիչներին. հաղորդում է BBC-ն:
«Իրանի բնակիչներին մուտքի արտոնագրի տրամադրման Թրամփի արգելքը ռասիստական է: Անկախ նրանից, դա մշակութային իրադարձություն է, թե ոչ, ես չեմ մասնակցի «Օսկար 2017» մրցանակաբաշխությանը` ի նշան բողոքի», — այս մասին դերասանուհին գրել է Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի նախագահը մտադիր է դադարեցնել ամերիկյան մուտքի արտոնագրի տրամադրումը մահմեդական բնակչությամբ 7 երկրի: