Այսօր լրագրողների հետ զրույցում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը անդրադարձել է իրանական գազի գնին. «Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվել է 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 ԱՄՆ դոլարով և պլյուս ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կա 27-28 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր, որը ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»:
Արթուր Գրիգորյանը հավելեց, որ իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են, փորձելու են էժան գազի այլ աղբյուրներ ևս փնտրել։