տուն Քաղաքական Միջազգային Իրանական Չաբահար նավահանգիստը կգործարկվի 2016 թվականին

Իրանական Չաբահար նավահանգիստը կգործարկվի 2016 թվականին

70
0

Չաբահար նավահանգիստը, որի համատեղ կառուցմամբ զբաղվելու են Իրանը եւ Հնդկաստանը, կսկսի աշխատել մինչեւ  2016 թվականի դեկտեմբերը:

iran-armenia-flags_0Այդ մասին օգոստոսի 21-ին հաղորդել Է IANS գործակալությունը:

Այս ժամկետները հրապարակվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի, որի բաղադրիչը կարող Է դառնալ նաեւ Չաբահար նավահանգիստը, համակարգող խորհրդի նիստի արդյունքում: Նիստին մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Օմանի, Տաջիկստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:

Մայիսին Դելին եւ Թեհրանը փոխըմբռնման հուշագիր Էին ստորագրել Չաբահար նավահանգստի համատեղ կացուցման վերաբերյալ, ըստ որի՝ Հնդկաստանը երկու թերմինալ կվարձակալի տասը տարով:

Նախագծի արժեքը գնահատվում Է 85 մլն դոլար: Բացի նավահանգստի երկրորդ եւ երրորդ թերմինալների կառուցումից, Հնդկաստանը նաեւ կօժանդակի երկաթուղու շինարարությանը, որը նավահանգիստը կկապի Իրանի մնացած տարածքի հետ:

«Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը բեռների փոխադրում Է ենթադրում հնդկական Մումբայից Իրանի Բանդար Աբաս, այնտեղից ցամաքային ճանապարհով մինչեւ Կասպից ծովի Բանդար ե Անզալի նավահանգիստ: Այնուհետեւ բեռները Կասպից ծովով կուարկվեն Աստրախան եւ Բաքու, որտեղից դրանք երկաթուղով կհասցվեն Ռուսաստանի տարածաշրջաններ եւ Եվրոպա:

Սպասվում Է, որ փոխադրամիջանցքը զգալիորեն կկրճատի Հնդկաստանից Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան բեռների փոխադրման ժամանակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: