տուն Քաղաքական Միջազգային Իրանական բանակը մասշտաբային զորավարժություններ է սկսել

Իրանական բանակը մասշտաբային զորավարժություններ է սկսել

127
0

3927011

Իրանի զինուժն այսօր մասշտաբային զորավարժություններ է սկսել, որոնք կրում են «Մուհամեդը Ալլահի մարգարեն է» անվանումը: Դրան մասնակցում են բանակային բոլոր զորատեսակները: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Զորավարժությունների նպատակն է հղկել զորքերի ղեկավարման և զորատեսակների միջև համագործակցության որոշ մանրուքներ», — հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:

Զորքերի տեղաշարժն ընդգրկելու է 43 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Վարժանքներ կանցկացվեն նաև Հորմուզի նեղուցի և Հնդկական օվկիանոսի հյուսային շրջաններում:

Զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա դեկտեմբեր 25-26-ին՝ Սիստան և Բելուջիստան և Հորմոզգան նահանգներում: