տուն Լուրեր Իրան-Արևմուտք-ԱՄՆ համագործակցությունը մեզ համար շահավետ է լինելու. Արմեն Մարտիրոսյան

Իրան-Արևմուտք-ԱՄՆ համագործակցությունը մեզ համար շահավետ է լինելու. Արմեն Մարտիրոսյան

70
0

713081

«Ուրախ եմ, որ ԱՄՆ-ի դեսպանը  Հայաստանում է և հույս ունեմ, որ դեսպանը մեծ գործունեություն կծավալի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Հուսով եմ, որ իր նախկին գործընկերների ակտիվ գործունեությունը նա կշարունակի: Ինչպես նաև հույս ունեմ, որ դեսպանը Միացյալ Նահանգների քաղաքականությունը այստեղ տարածելով՝ ժողովրդական արժեք ունեցող դաշտ կստեղծի Հայաստանում: Հույս ունեմ, որ պարոն Հեֆերնի՝ նախկին դեսպանի երազանքները կիրականան՝ տնտեսական և քաղաքական կապերն ամրապնդել ԱՄՆ-ի հետ»:

Արմեն Մարտիրոսայնը նաև անդրադարձավ Իրանի արտաքին գործերի նախարարի Հայաստան գալուն: «Հույս ունեմ, որ Հայաստանում այնպիսի իշխանություն կձևավորվի, որ կկարողանա Իրանի հետ փոխշահավետ ծրագրեր իրականություն դարձնել: Երեկ Իսլամական հեղափոխության տարեդարձն էր, ինչի կապակցությամբ շնորհավորել եմ իրենց և ներկա եմ գտնվել միջոցառմանը: Հիմա, առավել ևս, կարծում եմ, որ Իրան-Արևմուտք-ԱՄՆ համագործակցությունը մեզ համար շահավետ է լինելու»:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ տեղյակ է Օբամայի՝ Այաթոլլային ուղղված նամակին: «Որոշակի արտահոսքեր եղան, և տեղեկություններ տարածվեցին, թե ինչ էր գրված նամակում: Դրանք, կարծեք թե, սկսեցին կյանքի կոչվել, այսինքն փոխշահավետություն միմյանց հանդեպ ի հայտ եկավ՝ խոսքը վերաբերում էր Իսլամական Հանրապետության դեմ համատեղ պայքարին: Մեր տարածաշրջանը եռուն է, բայց մեծ հնարավորություններ է ընձեռնում Հայաստանի համար»: