տուն Քաղաքական Միջազգային Իրաքյան ուժերն Անբարում բնակավայրեր են ազատագրել ԻՊ-ից

Իրաքյան ուժերն Անբարում բնակավայրեր են ազատագրել ԻՊ-ից

65
0

Pakistani-Taliban-join-Islamic-State-620x350Իրաքյան ուժերն «Իսլամական պետությունից» ազատագրել են Անբարի նահանգի ալ Ջաբբա շրջանը և Ուադահիա գյուղը: Ռազմական գործողությունների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի տեղեկատվական աղբյուրների համաձայն` տարածքների ազատագրման ժա մանակ 17 ահաբեկիչներ են սպանվել, օգտագործվել են թեթև զենքեր, ռումբեր և 40 պայթուցիկ սարքավորումներ, արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող զինապահեստ:

Իրաքյան օդային ուժերի հարվածներից Անբարի նահանգում ավելի քան 75 ահաբեկիչներ են սպանվել:

Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ օգոստոսի 25-ին Ռամադի քաղաքի մեձրակայքում ականապատ մեքենայի պայթյունից անվտանգության ուժերի 13 անդամներ են զոհվել, ևս 7-ը վիրավորվել է: