Իրաքյան Քրդստանում այսօր անցկացվում է անկախության հանրաքվե. քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 5,2 մլն մարդ:
Հանրաքվեի է դրված հետևյալ հարցը. «Ցանկանո՞ւմ եք, որ Քրդստանի շրջանները և քրդական տարածքները դառնան անկախ պետություն»:
Հանրաքվեի անցկացմանը դեմ են Իրաքը, Թուրքիան, Իրանը և Սիրիան:
Նշենք, որ հանրաքվեի արդյունքում հայերենը կարող է դառնալ Իրաքյան Քրդստանի պաշտոնական լեզուներից մեկը: