Իրաքում հունիսի 18-ին «Իսլամական պետության» 33 ահաբեկիչ են սպանվել պետական ուժերի հետ բախումների արդյունքում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի ահաբեկիչներից 14-ը հրետանային ռմբակոծության զոհ են դարձել Բայջի քաղաքի ալ Բու Ջիրադ շրջանում: Իրաքյան ուժերն ահաբեկիչներին պատկանող տարբեր տեսակի զենքեր ու մեքենաներ են առգրավել:
Մայրաքաղաք Բաղդադի ռազմական ուժերի ղեկավար Սաադ Մաանը նշել է, որ 12 ահաբեկիչ սպանվել են Բաղդադի հյուսիսում Հուրա շրջանում:
Անվտանգության ուժերը հայտարարել են, որ ևս 7 ահաբեկիչ սպանվել են Ռամադի քաղաքի մերձակայքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ:
Իրաքյան բանակը հերքել է տեղեկությունն այն մասին, որ նախօերին ԻՊ-ն իրաքյան օդանավ է խփել: