տուն Քաղաքական Միջազգային Իրաքում սպանվել է Իսլամական պետության գլխավոր քարոզիչներից մեկը

Իրաքում սպանվել է Իսլամական պետության գլխավոր քարոզիչներից մեկը

114
0

&MaxW=640&imageVersion=default&AR-141119505

Իրաքի ռազմաօդային  բարձրակարգ ուժերը, որոնք կոչվում են «Երկնային բազեներ», հարված են հասցրել Յաթրիբ քաղաքում «Իսլամական պետության» դիրքերին՝ ոչնչացնելով իսլամիստ քարիզիչ Շաքիր Ալ-Մազրաուիին։ Այս մասին հաղորդում է իրաքյան Shafaaq ռադիոկայանը։

«Օպերացիայի ընթացքում ոչնչացվել է 5 չեչեն գրոհային, որոնք պատկանում են ԻՊ-ին և ուղեկցում էին քարոզիչին», — ասվում է հաղորդագրության մեջ։

Այս շաբաթվանից իրաքյան օդուժը ռմբակոծություններ է իրականացնում իրաքյան Տիկրիտ քաղաքի մերձակայքում՝ խուճապ առաջացնելով գրոհայինների շրջանում։

Երեկ հայտնի է դարձել նաև, որ Մոսուլում միջազգային կոալիցիայի գործողությունների արդյունքում սպանվել է Մոսուլի իսլամիստ ղեկավարը։