«Ռուսաստանը կարող է աջակցել մեզ «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- CNN-ի հաղորդմամբ` ասել է ԱՄՆ-ում իրաքի դեսպանը:
«Մեզ համար այս հարցում գլխավոր դաշնակիցները ԱՄՆ-ն ու կոալիցիան են, բայց, եթե այլոք նույնպես ուզենան աջակցել, իսկույն չենք մերժի»,- ասել է դեսպան Լուքման Ֆայլին:
«Ռուսաստանը, ինչպես նաև այլ երկրներ որոշակիորեն վտանգ են զգում ԻՊ-ից և նույնպես հետաքրքրություններ ունեն: Մենք դեմ չենք «Իսլամական պետությանը» մեր տարածքից վերացնելուն ուղղված յուրաքանչյուր աջակցության»,- ավելացրել է դեսպանը: