Թուրքական Habertur թերթի փոխանցմամբ՝ «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղով Իրաքից Թուրքիա նավթի մատակարարումը դադարեցվել է. պատճառը տեխնիկական խնդիրներն են:
Նավթի մատակարարման դադարեցման ստույգ պատճառը չի հաղորդվել: Նախկինում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները քանիցս պայթեցրել են «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը:
Նավթամուղի առաջին ճյուղը՝ 986 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է 1977 թվականին, իսկ երկրորդը՝ 890 կիլոմետր երկարությամբ, 1987 թվականին: