Իրաքի զինվորականները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 80 զինյալների: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին: Իրաքի Զինված ուժերը շաբաթվա սկզբին սկսել են օպերացիան, որի նպատակն է ազատագրել Էլ-Ֆալուջին: «Իսլամական պետությունն& raquo; այն գրավել էր 2014 թվականին:
Տեղի պաշտոնյաներից հաղորդել են, որ համատեղ ուժերով հնարավորություն է ընձեռվել նախ մաքրել Էլ-Խալդիա քաղաքը և լիկվիդացնել 80 զինյալի, որոնց մեջ կան արաբներ և այլ ազգի ներկայացուցիչներ: Ինչպես նաև հաջողվել է ոչնչացնել մի քանի գաղտնի թունելներ: