«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է Իրաքի ռազմաօդային ուժերի իրականացրած գրոհի ժամանակ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Աղբյուրի համաձայն` օդային գրոհի ժամանակ վերացվել են ԻՊ առաջնորդի երեք տեղակալները` աշ-Շիշանին, աս-Սուրին և Աբու Սաիդ ալ-Քարբուլին: