տուն Քաղաքական Միջազգային Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչություններից մոտ 40 մարդ է տուժել

Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչություններից մոտ 40 մարդ է տուժել

119
0

iraqԻրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում մայիսի 29-ի կեսգիշերին ուժգին պայթյուններ են որոտացել:

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, երկրի Ներքին գործերի նախարարության տեղեկություններով, պայթյուններից մեկը որոտացել է «Շերատոն», մյուսը «Պաղեստին» հյուրանոցների մերձակայքում: Նախնական տեղեկություններով զոհվել են 10, վիրավորվել` ավելի քան 28 մարդ:

Իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք նոր տարածք են ազատագրել Անբարի մարզում: Ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց 13 մեքենաները, թաքստոցները, վնասազերծվել են ավելի քան 150 պայթուցիկ սարքավորումներ:

Միջազգային դաշինքն ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակում է Իրաքում և Սիրիայում պայքարել «Իսլամական պետության» դեմ: Նախօրեին միջազգային դաշինքի օդանավերը 26 օդային հարված էին հասցրել ԻՊ-ի դիրքերին, մասնավորապես Մոսուլ, Ֆալուջա և Ռամադի քաղաքների ուղղությամբ:

Իրաքը մայիսի 26-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում «Իսլամական պետությունից» Անբարի նահանգն ազատագրելու համար:

Ավելի վաղ` մայիսի 17-ին, «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Իրաքի Ռամադի քաղաքը: Քաղաքն ահաբեկիչների ձեռքում հայտնվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հեռացել են բնակելի տարածքներից: Բռնությունների զոհ է դարձել 503 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: