Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին ժամանել է Սինջար լեռ, որպեսզի շնորհավորի քուրդ զինյալներին՝ այդ տարածքը ազատագրելու կապակցությամբ: Վերջին օրերին հնարավոր է դարձել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին դուրս մղել այդ շրջանից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քուրդ զինյալները հակահարձակման են անցել անցած շաբաթ, որպեսզի փրկեն այնտեղի եզդիներին, ովքեր թաքնվում են իսլամիստներից: Բարզանիի խոսքերով` քրդերը հիմա փորձում են ազատագրել Սինջար լեռը, որը գտնվում է սարի ստորոտում:
Հիշեցնենք, որ Սինջար քաղաքը իսլամիստները գրավել էին այս տարվա ամռանը: