տուն Քաղաքական Միջազգային Իրաքի քրդերի առաջնորդները շնորհակալություն են հայտնել Թուրքիային

Իրաքի քրդերի առաջնորդները շնորհակալություն են հայտնել Թուրքիային

111
0

F996D155-FF4F-4B27-A803-83057672F17C_w748_r1_s

Երեկ Իրաքի քրդական Էրբիլ քաղաքում Իրաքյան Քրդստանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քրդական զինված խմբերին` փեշմերգային, հաջողվել է «Իսլամական պետությունից» ազատագրել 3 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:

«Փեշմերգայի ուժերին վերջի օրերին հաջողվել է մաքրել 3 հազար քառակուսի կիլոմետր տարածք», — ասել է նա ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր պատասխանատու Ֆրեդերիկա Մոգերինիի հետ և Նիդերլանդների արտգործնախարար Բերթ Կունդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Բարզանին նաև նշել է Թուրքիայի դերակատարությունն այս հարցում, որն աջակցել է քրդական խմբավորումներին և բացել ճանապարհը դեպի Քոբանի քաղաք: