տուն Քաղաքական Միջազգային Իրաքի իշխանությունները մահապատժի են դատապարտել ԻՊ 40 գրոհայինների

Իրաքի իշխանությունները մահապատժի են դատապարտել ԻՊ 40 գրոհայինների

55
0

isis-terrorism-iraq-syria-1Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել «Իսլամական պետության» գերեվարված 40 գրոհայիններին, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նրանց մեղադրել են Իրաքի բանակի շիա զինվորների զանգվածային սպանդի մեջ: 2014թ. հունիսին ԻՊ գրոհայինները Շբիհեր բազայում սպանել էին 1.7 հազար զինծառայողի: Թիքրիթ քաղաքը գրավելուց հետո փախչել փորձող զինվորներին բռնում էին, նստեցնում բեռնատարները եւ գնդակահարում: Մահապատիժը տեսագրել էին ջիհադականները:

Զոհերի ընտանիքները ռազմական հրամանատարությանը մեղադրում են նրանում, որ սպաները շիաներին խոստացել էին, որ նրանք կարող են հանգիստ տուն վերադառնալ: