Իրաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 41 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է «Associated Press»-ը: Եվ 105 մարդ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավելի վաղ նշվել էր, որ զոհերը 29-ն են: Ահաբեկչության իրականացումն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: