տուն Քաղաքական Միջազգային Իրաքը ցանկանում է պարտքով զենք գնել ԱՄՆ-ից

Իրաքը ցանկանում է պարտքով զենք գնել ԱՄՆ-ից

72
0

1054687666

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին մտադիր է Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ դիմել ԱՄՆ-ին մեծ քանակությամբ զենք ստանալու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բացի այդ, ալ-Աբադին ցանկանում է բարձրացնել զենքի դիմաց նախատեսվող գումարն ավելի ուշ վճարելու հարցը, քանի որ Իրաքը ֆինանսական ճգնաժամ է ապրում նավթի գնի անկման հետևանքով։

«Մենք զենքի կարիք ունենք։ Իրաքը ծանր զենքի, տանկերի պակաս ունի», — ասել է Հայդար ալ-Աբադին։

Ավելի վաղ նշվում էր, որ Իրաքը խնդրելու է ԱՄՆ-ին մի քանի միլիարդ դոլարի զենք տրամադրել «Իսլամական պետությանը» դիմակայելու համար։