տուն Լուրեր Իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի. «Բանանցը» Վանեցյանի կողքին է

Իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի. «Բանանցը» Վանեցյանի կողքին է

106
0

«Բանաց» ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է հայտնում ՀՖՖ նախագահի ընտրություններում։

«Ինչպես հայտնի է սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով:

«Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում, համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի», — ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։