տուն Լուրեր Իր ասածների տերը պետք է լինի. ՀՀԿ պատգամավորը` վարչապետի մասին (տեսանյութ)

Իր ասածների տերը պետք է լինի. ՀՀԿ պատգամավորը` վարչապետի մասին (տեսանյութ)

114
0

ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն «իր ասածների տերը պետք է լինի»:

«Ինքը որտեղ աշխատել է, կատարել է էն խնդիրները, որ իր առջև դրած են եղել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական պատգամավորը:

Նա նաեւ նշեց` ողջունելի է նորանշանակ վարչապետի այն հայտարարությունը, որ «հաջողակ բիզնեսմեններից բիզնես չեն խլի»:

«Մարդու այդ հատկանիշն ինձ համար շատ ընդունելի է: Ես հավատում եմ` մարդն ասում է, որ  այդ մարդը չի լինելու, անկեղծ է հասարակության հետ: Կարծում եմ` այդպիսի գործիչները հաջողություն են ունենում»,- ասաց Համլետ Հարությունյանը: