տուն Տնտեսական IQOS. նվազեցված վնասակար նյութեր ու նվազեցված ազդեցություն օրգանիզմի վրա․ ԱՄՆ FDA-ը հայտարարություն...

IQOS. նվազեցված վնասակար նյութեր ու նվազեցված ազդեցություն օրգանիզմի վրա․ ԱՄՆ FDA-ը հայտարարություն է տարածել

277
0

ԱՄՆ FDA-ը IQOS-ը ճանաչել է որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք, փաստելով, որ այն զգալիորեն նվազեցնում է վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի արտազատումը` սիգարետի համեմատ։ Ինչը ենթադրում է, որ այն կարող է նպաստել հանրային առողջության բարելավմանը։

Աղբյուրը՝ fda.gov

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, 2020թ․ հուլիսի 7-ին ԱՄՆ Սննդի և Դեղորայքի Վարչությունը ճանաչել է IQOS-ը որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք՝ MRTP (Modified Risk Tobacco Product)։ Համաձայն Վարչության հայտարարության՝ սիգարետից անցումը IQOS ծխախոտի տաքացման համակարգի զգալիորեն նվազեցնում է սիգարետի ծխի մեջ հայտնաբերված վնասակար նյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա, իսկ դրա օգտագործումը նպատակահարմար է հանրային առողջապահության բարելավման համար։

Միաժամանակ նշվում է, որ Վարչությունը թույլատրում  Նվազեցված ռիսկով ծխախոտային արտադրատեսակների ներկայացումը հետևյալ պնդումներով՝

  • IQOS համակարգը տաքացնում է ծխախոտը՝ առանց այն այրելու։
  • Սարքն էապես նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտազատումը։
  • Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեզ ծանոթ սիգարետից ամբողջությամբ անցումն IQOS համակարգի զգալիորեն նվազեցնում է վնասակար կամ պոտենցիալ վնասակար նյութերի ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա։

FDA-ն նաև նշել է, որ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունն ու փաստերը վկայում են այն մասին, որ տվյալ արտադրատեսակի առաջխաղացումը թույլատրված պնդումների օգտագործմամբ կարող է օգնել նիկոտինային  կախվածություն ունեցող չափահասներին հրաժարվել այրվող սիգարետից և նվազեցնել իրենց օրգանիզմի վրա վնասակար նյութերի ազդեցությունը»։

FDA-ի այս որոշումը պատմական ձեռքբերում է հանրային առողջապահության ոլորտում, քանզի նման դեպք պատմության մեջ դեռ չի եղել։

Մինչ այդ՝ 2019թ․ ապրիլի 30-ին նույն վարչությունը թույլատրել էր IQOS-ի վաճառքն ԱՄՆ-ում։ Որոշումը կայացվել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության կողմից մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրատեսակների (MRTP)  դիմումի ներկայացումից երեք տարի անց։

IQOS-ի վաճառքը մեկնարկել է Ատլանտա նահանգից։ FDA որոշումը վերաբերվում է ԱՄՆ բոլոր նահանգներին՝ Կալիֆորնիա, Ալյասկա, Արիզոնա և այլն։