տուն Լուրեր iPhone-ի երկրպագուները խանութների մոտ վրաններ են խփել

iPhone-ի երկրպագուները խանութների մոտ վրաններ են խփել

93
0

այֆոն

Ամերիկյան Apple  ընկերության արտադրած նոր սմարթֆոնի վաճառքից  մեկ շաբաթ առաջ խանութների առաջ հերթեր են գոյացել: Հայտնի է, որ 7-րդ սերնդի նոր iPhone սմարթֆոնը  ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել սեպտեմբերի 16-ից` հաղորդում է Korrespondent-ը:

Սմարթֆոնի երկրպագուները վրաններ են խփել և ամբողջ օրը նստած են խանութների մոտ, յուրաքանչյուրը ցանկանում է առաջինը ձեռք բերել նոր սմարթֆոնը: