տուն Քաղաքական Միջազգային iPhone-ը սկսել է նեղել Samsung-ի բջջային սարքերին

iPhone-ը սկսել է նեղել Samsung-ի բջջային սարքերին

69
0

Apple-Samsung-Trial

Աշխարհում Apple ընկերության iPhone խելախոսների վաճառքների ծավալները թույլ են տվել ամերիկյան ընկերությանը շրջանցել հարավկորեական Samsung-ին, որը համարվում էր աշարհում ամենաշատ խելախոսներ վաճառող ընկերությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Canalys վերլուծական ընկերության տվյալներով՝ Samsung-ը վաճառքներով Apple-ին շրջանցել էր 2011 թվականի երրորդ եռամսյակում և այն ժամանակվանից առաջատար էր համարվում։ Դա հաջողվել էր շնորհիվ բջջային սարքերի լայն տեսականու վաճառքի։ Սակայն, հիմա, հարավկորեական ընկերության մասնաբաժիննն այս շուկայում նվազում է։

Երրորդ եռամսյակում, որն ավարտվել է դեկտեմբերի 27-ին, Samsung-ը վաճառել է 78 մլն բջջային սարք, ինչը կազմում է ընդհանուր շուկայի 25 տոկոսը, մինչդեռ, մեկ տարի առաջ, այդ թիվը կազմում էր 34 տոկոս։

Apple-ը թվերը կհարապարակի այսօր, սակայն որոշ տվյալների համաձայն՝ iPhine 6 և iPhone6+ի շնորհիվ ամերիկյան ընկերության վաճառքն աճել է 30 տոկոսով։