տուն Լուրեր iPhone 7 Plus-ի խմբաքանակը ամբողջությամբ վաճառվել է

iPhone 7 Plus-ի խմբաքանակը ամբողջությամբ վաճառվել է

102
0

դ

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ  ամբողջ աշխարհում վաճառել է iPhone 7 Plus սմարթֆոնների առաջին խմբաքանակը՝ բոլոր գունային տարբերակներով, իսկ նորը վաճառքում կհայտնվի արդեն ուրբաթ՝ հաղորդում է Reuters-ը:

«Մենք անկեղծորեն երախտապարտ ենք մեր հաճախորդներին համբերության համար և համառորեն աշխատում ենք հնարավորինս շուտ նոր iPhone-ը բոլոր ցանկացողներին հանձնելու համար»,- ասել է Apple-ի ներկայացուցիչ Թրուդի Մյուլլերը:

Հիշեցնենք, որ նոր սերնդի սմարթֆոնները ներկայացվել են սեպտեմբերի 7-ին՝  Apple-ի շնորհանդեսի ժամանակ: