տուն Քաղաքական Միջազգային iPhone 6-ի թողարկումից հետո Apple-ը 23 միլիարդ դոլար է կորցրել

iPhone 6-ի թողարկումից հետո Apple-ը 23 միլիարդ դոլար է կորցրել

91
0

1509287

Սեպտեմբերի 9-ին ներկայացված iPhone 6 Plus խելախոսի ամրության հետ կապված բողոքներից և iOS 8 օպերացիոն համակարգի թերությունների հետ կապված խնդիրներից հետո Apple ընկերության բաժնետոմսերի գինը սկսել է սրընթաց ընկնել: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

Այսօր տեխնոլոգիական հսկայից բաժնետոմսերի գինն էժանացել է 3,87 դոլարով կամ 3,9%-ով՝ հասնելով 97,95 դոլարի: Այսպիսով, դրանց գինն ընկել է 100 դոլարի հոգեբանական շեմից: Կարելի է արձանագրել, որ iPhone 6-ի թողարկումից հետո Apple-ը 23 միլիարդ դոլար է կորցրել:

Ներդրողներն ու վերավաճառողները ուշադիր հետևում են այս ցուցանիշին, քանի որ նման պատկեր էր գրանցվել նաև 2012թ.-ին, երբ ընկերության արժեթղթերը շուրջ 50%-ով արժեզրկվել էին: