Apple ընկերությունը հրավերներ է ուղարկել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ մարտի 21-ին կայանալիք միջոցառմանը մասնակցելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:
Սպասվում է, որ այդ օրը Apple-ը կներկայացնի իր iPhone 5SE-ն, որը չափերով չի տարբերվի iPhone 5-ից, սակայն կունենա ավելի ժամանակակից միջուկ:
Նշվում , որ նոր մոդելն ունենալու է iPhone 6S-ի պրոցեսորից և ութ մեգապիքսելանոց տեսախցիկ:
Սպասվում է նաև, որ նույն օրը կներկայացվի նաեւ iPad-ի թարմացված տարբերակը: