iPhone 5s և iPhone 5 խելախոսները աշխարհում վաճառքով գերազանցել են Samsung Galaxy S4-ը: Այս մասին ասվում է Counterpoint Research ընկերության փորձագետների զեկույցում, որոնք ուսումնասիրել են 2013 թվականին 33 երկրների շուկաների ցուցանիշները:
Նշվում է, որ iPhone 5s-ն առաջինն էր, չնայած առաքումները երբեմն ընդհատվել էին: Փորձագետները կարծում են, որ iPhone 5s-ը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ավելացրել է պահանջարկը: Վաճառքներով երկրորդ տեղում iPhone 5-ն է, իսկ Samsung Galaxy S4-ը երրորդն է:
Այնուհետև գալիս են iPhone 5с-ը, Galaxy Note 3-ը, Galaxy S3-ը, Galaxy S4 Mini-ն, Nokia 105-ն, Galaxy S3 Mini-ն և Nokia Asha 501-ը: