Apple ընկերության մաքուր եկամուտը 2013/14 թվականների ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 10.22 մլրդ դոլար, ինչը նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 7 տոկոսով։ Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։
Շրջանառությունը նույն ժամանակահատվածում նույնպես աճել է։ Նախորդ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի համեմատ այն աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 45.65 տոկոս։ iPhone խելախոսների վաճառքների ծավալը աճել է 17 տոկոսով՝ հասնելով 43.7 մլն-ի։
Նույն ժամանակահատվածում iPad-երի վաճառքը նվազել է 16 տոկոսով՝ հասնելով 2.7 մլն-ի։