Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ նոր DermoScreen հավելվածի միջոցով iPhone ունեցողները կկարողանան պարզել, թե արդյոք իրենք հիվանդ են մաշկի քաղցկեղով։ Հավելվածի հեղինակի հավաստմամբ՝ այն հանգիստ կարող է մրցել օնկոլոգիական կենտրոնների մասնագետների հետ։
Նրա կարծիքով՝ այս հավելվածի աշխատանքի ճշգրտությունը կազմում է 85 տոկոս։ Հավելվածը հատուկ մշակվել է այն մարդկանց համար, ովքեր հեռու են գտնվում բժշկական կենտրոններից կամ հնարավորություն չունեն պարբերաբար հետազոտություն անցնել։
Այն աշխատեցնելու համար բավարար է Dermoscope սարքը միացնել iPhone-ին և սքանավորել մաշկի խնդրահարույց հատվածը։