ԻՊ զինյալները վերջին մի քանի օրում Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքում 127 երեխա են առևանգել, հաղորդում է РИА Новости-ն;
Նրանց տարիքը 11-15 է: Երեխաներին հատուկ ճամբարներ են ուղարկում, որտեղ սովորեցնում են զենք գործածել ու ահաբեկչական հարձակումներ կատարել: Դրա մասին պատմել ՔԴԿ-ի ներկայացուցիչ Սայիդ Մամուզինը: Նա պատմել է նաև, որ այդ երեխաներից մեկի հայրը առևանգումը կանխելու նպատակով 2 զինյալի է սպանել: