տուն Լուրեր ԻՊ նախկին սեքս-ստրկուհին արշավ է նախաձեռնել

ԻՊ նախկին սեքս-ստրկուհին արշավ է նախաձեռնել

66
0

yazidi-members-released-by-isis

Երեք ամիս շարունակ «Իսլամական պետության» զինյալների սեքս-ստրկուհի դարձած 21-ամյա եզդի Նադյա Մուրադը արշավ է սկսել` Իրաքում բռնության զոհերին համերաշխություն հայտնելու և աշխարհն ընդդեմ ահաբեկիչների միավորելու համար, հաղորդում է The Independent-ը:

ՄԱԿ-ի նիստի ժամանակ Մուրադը պատմել է, թե ինչպես են ծայրահեղականները սպանել իր ընտանիքին, իսկ իրեն՝ գերի վերցրել:

«Զինյալները սպանեցին իմ 6 եղբայրներին ու մորս: Երբ ես խոսում եմ, խոսում եմ ոչ միայն իմ անունից, այլ բոլոր այն կանանց և երեխաների, ովքեր տուժել են ռազմական գործողությունների ժամանակ»,- ասել է Մուրադը:

Աղջիկը նաև պատմել է, որ ԻՊ զինյալները իրեն բռնաբարել են աղոթքից անմիջապես հետո: