«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եվրոպայի վրա գրոհներ Է պլանավորում միջուկային եւ կենսաբանական զենքի կիրառմամբ:
Այդ մասին հայտնել Է The Independent բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների:
«Ինչ վերաբերում Է քիմիական, միջուկային, կենսաբանական եւ ռադիոլոգիական զենքի կիրառմանը, ապա այդ երկյուղներն արդարացված են»,-հայտարարել Է Եվրահանձնաժողովի ահաբեկչության հակազդման բաժանմունքի փոխղեկավար Խորխե Սիլվան, որի խոսքը մեջբերում Է թերթը:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ անվտանգության նոր մարտահրավերների հարցերով օգնականի տեղակալ Ջեյմի Շեան ընդգծել Է, որ «ահաբեկիչները փորձում են նման զենքի բաղադրիչներ ձեռք բերել»:
Նրա խոսքով՝ ԻՊ-ն կարող Է տրոհվել երկու խմբավորման. մեկը հանդես Է գալիս Իրաքում եւ Սիրիայում այսպես կոչված խալիֆայությունը պաշտպանության օգտին, իսկ մյուսը միտված Է Եվրոպայի վրա հարձակումներ կատարելու համար ահաբեկչական խմբերի ստեղծմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: