Եգիպտոսի հյուսիսում գտնվող Սինայի թերակղզում սպանվել է ոստիկանության գեներալ Խալեդ Օսմանը, հաղորդում է TASS գործակալությունը:
Գեներալը սպանվել է Հյուսիսային Սինայ նահանգի կենտրոնում` Ալ-Արիշ քաղաքում: Նրա սպանության պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորման մասնաճյուղերից մեկը` «Անսար Բեյթ Ալ-Մաքդիսը»:
Համացանցում տեղադրված հայտարարության մեջ նաև ասվում է, որ հարձակման են ենթարկվել նաև այս շրջանում գտնվող սպաներն ու զինվորեները: