տուն Լուրեր ԻՊ-ն նոր տեսանյութ է հրապարակել

ԻՊ-ն նոր տեսանյութ է հրապարակել

108
0

332

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում տեսանյութ է տարածել, որում Արևմուտքի հասցեին ուղղված սպառնալիքներով ելույթ են ունենում Փարիզում ահաբեկչություն իրականացրած 9 զինյալները, հաղորդում է Euronews-ը:

Հաղորդվում է, որ տեսանյութը նկարահանվել է նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից առաջ:

Տեսանյութում զինյալները սպառնում են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, ինչպես նաև մահապատժի են ենթարկում սիրիացի պատանդների: