տուն Քաղաքական Միջազգային ԻՊ-ն Իրաքում և Սիրիայում շրջանառության մեջ կդնի սեփական արտարժույթը

ԻՊ-ն Իրաքում և Սիրիայում շրջանառության մեջ կդնի սեփական արտարժույթը

122
0

скачанные файлы

Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ գրոհայինները հայտարարել են, որ առաջիկայում սկելու են շրջանառությունից հանել արտասահմանյան ամբողջ արտարժույթը` այն փոխարինելով ոսկե դինարով, հաղորդում են իրաքյան լրատվամիջոցները:

Հենց այդպես են կոչվել 630-ականներին Օսման խալիֆի օրոք շրջանառության մեջ գտնող ոսկե դրամները: Սեփական արտարժույթը մտցնելու մասին գրոհայինները հայտնել են Մոսուլի մինարեթների վրա տեղադրված բարձրախոսներով:

Գրոհայինները զգուշացրել են իրենց տարածքում ապրող բնակիչներին, որ խիստ կպատժվեն նրանք, ովքեր այլ արտարժույթով առևտուր կանեն: Մեկ դինարը համարժեք է լինելու  139 դոլարին: