տուն Քաղաքական Միջազգային ԻՊ-ն Հասաքեում հարձակում է գործել անչափահասների բանտի վրա

ԻՊ-ն Հասաքեում հարձակում է գործել անչափահասների բանտի վրա

88
0

the-islamic-state-22soldiers-of-the-caliphate-in-the-land-of-yemen-wilc481yat-e1b9a3ana_c48122_hd.original«Իսլամական պետությունը» հունիսի 3-ին հարձակվել է Հասաքե քաղաքի հարավում գտնվող անչափահասների բանտի վրա` փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այդ նպատակով ԻՊ-ն մահապարտ-ահաբեկիչների միջոցով վեց ականապատ մեքենա է պայթեցրել Հասաքեի բանտի մերձակայքում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, բանակի ստորաբաժանումներից մեկը Հասաքեի շրջանում բախումների մեջ է մտել ԻՊ-ի ահաբեկիչների հետ: Բախումներն ընթացել են Սախր գյուղում, ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել:

Սիրիական օդային ուժերը ադ Դաուդիա գյուղում հարվածներ են հասցրել ապստամբներին` մեծ վնասներ պատճառելով նրանց:

Բախումները շարունակվում են Հալեպի նահանգում: Հունիսի 3-ին սիրիական ուժերը Ռազմաօդային ակադեմիայի մոտ ԻՊ-ի խմբավորում են ոչնչացրել:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Սիրիայի իշխանություններին մտահոգում է երկրի հյուսիս-արևմուտքի իրադարձությունները, մասնավորապես Իդլիբում տիրող իրավիճակը, որտեղ ահաբեկիչները զգալի հաջողությունների են հասել: