«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները երեկ ուշ երեկոյան մարտերից հետո սիրիական բանակին ստիպել են լքել Ռասմ ալ Նաֆալ բնակավայրը, ինչի հետևանքով ահաբեկիչների վերահսկողության տակ է անցել դեպի Հալեպ զինամթերքի, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումն ապահովող միակ մայրուղին, հաղորդում է gazeta.ru-ն:
Գրավված մայրուղին ահաբեկիչների համար ճանապարհ է բացում նաև Հալեպից հյուսիս ընկած բնակավայրերի ուղղությամբ:
Սիրիական բանակն այսօր ծրագրել է հակագրոհ իրականացնել մայրուղու նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով: